Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ինչո՞ւ է աղմկում Ալիև-Քյորփեն

Ինչո՞ւ է աղմկում Ալիև-Քյորփեն
28.06.2016 | 00:47

Մեղմ ասած: Զի Քյորփեն ուղղակի ջղաձգվում է: Հայաստանը բնական դաշնակցի` Վատիկանի Հռոմի պապի թեթև ձեռքով դարձել է աշխարհի թիվ մեկ թեմա, հետևում թողնելով անգամ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու «դարի անջատողականությունը»: Ասես սա քիչ էր, «Ֆորմուլա-1»-ի արդյունքում որևէ հռչակ ձեռք չբերած Քյորփեն ու յուր «Այզրբայջանը» հայտնվել են լուսանցքային վիճակում, նույն Բրիտանիայի և յուր «Բրիտիշ պետրոլեումի» պարտադրած ինֆլյացիայի պատճառով` նավթի գների, մանեթի արժեզրկման էս «կոշմարում»:


ՈՒ Քյորփին այլ բան չի մնում, քան այս ամենին դեմ հանդիման դուրս գալ աշխարհի հետ ձեռնամարտի:
Ընդ որում, Քյորփեն ձեռնամարտի ելավ երկու «ռաունդով». սկզբում նա առաջ գցեց յուր «տուզիկներին»` Մամեդովին ու Հասանովին, որոնք բարձրաձայնեցին՝ մենք արդեն հաղթել ենք հայերին բանակցային գործընթացում, հինգ շրջան հետ է վերադարձվում, հետո ևս երկուսը, երկնքից էլ երեք խնձոր է ընկնում՝ մեր, Թուրքիայի, Ռուսաստանի գլխին:
«Կարծո՞ւմ ես: Եթե այո, ապա դա այլասերվածություն է»,- բառացի հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան:


Այսպիսի կոշտ, ոչ դիվանագիտական հարված Ռուսաստանը երբեք չէր հղել Ադրբեջանին, որին հա՛մ զենք է վաճառում, հա՛մ էլ այս փուլում համարում յուր ռազմավարական դաշնակիցը: Ասել է` Ռուսաստանը ժամանակ էր տվել Ալիևին սթափվելու, խաղը շտկելու:
Դատելով Ալիևի բավականին ծավալուն բացատրությունից, որը հաստատապես ձեռնտու է նաև Ռուսաստանին, բանավեճը տեղափոխվում է շատ ավելի բարդ, ոչ միայն արևմտյան համանախագահության, այլև միջազգային դաշտ, ինչն անարձագանք մնալ չի կարող:
Շատ կարճ, թե ինչ է ասում Ալիևը. նա կարծում է, որ հետաքննական սարքերի մասին պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող, որովհետև սարքերը կարող են նպաստել ստատուս քվոյի երկարաձգմանը, ուստի հարցը պետք է լուծել արմատապես` առանց դրանց: Ասել է` Ադրբեջանը համաձայն չէ հետաքննող սարքերի տեղակայման՝ տևական ժամանակ քննարկվող գաղափարին:


ՈՒ հիմա, չսպասելով ԵԱՀԿ համանախագահների արձագանքին, արձանագրենք.
ա) Ինչո՞ւ էր լռում նույն Ալիևը, երբ Վիեննայից հետո բոլոր համանախագահները, ռուսաստանյանը` ներառյալ, բարձրաձայնում էին, որ քննարկվում է հետաքննող սարքերի տեղակայման հարցը:
բ) Իսկ ինչո՞ւ համաձայն չէ Ալիևը հետաքննող սարքերի տեղակայմանը: Շատ պարզ պատճառով՝ թե՛ ապրիլյան քառօրյայի, թե՛ մինչ այդ եղած բոլոր դիվերսիաների «նախակարապետն» ինքն է եղել:
գ) Ներբովանդակային առումով էլ Ադրբեջանը փորձում է օժանդակություն ստանալ Ռուսաստանից, որը, բոլոր դեպքերում, համարում է Հայաստանն իր ֆորպոստը ¥հիշենք Գրիզլովի երբեմնի միտքը¤: Չմոռանանք, որ հետաքննական սարքերի տեղակայմանը խիստ դեմ է նաև Ռուսաստանը, սակայն առերես ցույց է տալիս, թե դրա «ջատագովն» է:
դ) Ալիևը, բարձրաձայնելով հետաքննող սարքերին առնչվող իր անհամաձայնության մասին, փորձում է խուսափել առաջիկայում, ըստ ամենայնի, ֆրանսիական համանախագահության կազմակերպելիք հանդիպումից: Մյուս կողմից էլ քծնում է Մամեդովով, որ ռուսական ծրագիրը նույնպես կյանքի կոչվելու հնարավորություն չունի: Ասել է, ինչպես միշտ, խաղում է երկու լարի վրա:


Ինչպե՞ս կարձագանքի Ալիևին արևմտյան համանախագահությունը, որը սևով սպիտակի վրա Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո կրկնում էր՝ օրակարգում է սարքերի անհապաղ տեղադրման անհրաժեշտութունը:
ՈՒ հարցն ամենևին էլ այդ արձագանքը չէ: Այլ` «ինչպես» արձագանքը: Որովհետև այդ «ինչպեսն» է, որ այդպես «այլասերել» է Ալիևին, ով առաջինն է անվերջ կրակել, իսկ ԵԱՀԿ համանախագահները, բոլորը միատեղ, գլուխները դրել Ալիևի նավթոտ դոշին, համերաշխ դանթել են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ